-
27.04.2023|
22:44
Արևմտյան տերությունները, որոնք ամբողջ 19-րդ դարի ընթացքում ամեն ինչ արեցին, որ խանգարեն Արևմտյան Հայաստանի ազատագրմանը, իրենց քաղաքականությամբ նպաստեցին արևմտահայության ոչնչացմանն ու տեղահանմանը, Լոզանի կոնֆերանսում մի քանի «հայանպաստ» հայտարարություններով ճնշում գործադրեցին Թուրքիայի վրա և հասան իրենց նպատակին: Լոզանի կոնֆերանսում արևմտյան տերությունները Հայկական հարցը սահմանափակեցին տեղահանված հայերի համար Թուրքիայի տարածքում «օջախ» ստեղծելու դատարկ խոսակցություններվ և, ի վերջո, մոռացան հայերին տված խոստումներն էլ, Հայկական հարցն էլ: Նախորդ էջերում նշվել է, որ Ամերիկայի հասարակական կարծիքը ջերմորեն էր վերաբերում Հայկական հարցի արդար լուծման գաղափարին: ԱՄՆ-ի կառավարությունն էլ դրան համապատասխան հանդես էր գալիս հայանպաստ հայտարարություններով և պաշտպանում էր Թուրքիայի տարածքում հայկական օջախ ստեղծելու առաջարկությունը:
-
27.04.2023|
22:40
Շիրազը հրաբխային էություն էր, ժողովրդի մտածողությունը բյուրեղացնող հանճար։ Նա գրականություն մտավ այն ժամանակ, երբ խորհրդային ղեկավարները սպանում կամ աքսորում էին մեր գրականության մեծերին՝ Չարենցին, Բակունցին, Մահարուն, Վահան Թոթովենցին․․․․ Մյուսներին էլ պարտադրում էին կեղծ թեմաներ, կաղապարներ։
-
27.04.2023|
22:39
Արծիվները սովորաբար խմբերով չեն լինում, նրանք մենակ են ճախրում և նրանց տեղը ժայռերն են ու երկինքը: Այս հուշարձանին հերոսական ճախրանքից հետո հայոց արծիվները միասին են ու երկնքում են։ Նրանք վաղուց իրենց երկրային ճախրանքն ավարտել են ու հիմա մեր հոգիներում են թևածում։ Հայոց վրիժառուների ՆԵՄԵՍԻՍ հավերժակոթողը մեր օրերի քաոսը, հոգեթուլությունն ու մոլորությունները վանող ու ցավը դարմանող սպեղանիներից է, կամքի ու հույսի կռանը ժամանակի սալին զարկող Հայկյան նետ, մեր արժանապատվության վերածլող նշխարը։ Հուշակոթողին հայոց վրիժառուների անունների վերևում շարունակվող չգրված սալիկներ կան:
-
27.04.2023|
22:27
Վազգեն Ա կաթողիկոսը ծնվել էր մեծ, մնաց մեծություն և անցավ անմահների շարքը: 1990 թ. էր, հանդիպում էր Վազգեն Ա կաթողիկոսի հետ, որը խոստացել էր խոսք ասել «Հոգեզարթնում» հեռուստատեսային հոգևոր նոր ֆիլմի մասին: Վեհափառ հայրապետը իրեն հատուկ գեղեցիկ ժպիտով ընդունում է հյուրերին եւ պաշտոնական մասի ավարտից, հյուրասիրությունից ու փոքրիկ զրույցից հետո խնդրում է անջատել տեսախցիկը ասելով, որ հետաքրքիր պատմություն է անելու, այնպիսի բան, որ երբեք ոչ մի տեղ չեն լսի:
-
27.04.2023|
10:18
Այսօր տպարանից ստացվել է Վլադիմիր Պետրոսյանի «ՄՈՍԿՎԱՅԻ 1921 Թ. ՄԱՐՏԻ 16-Ի ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ» նոր աշխատությունը։
Ստորև ներկայացվում է գրքի «Հեղինակի Կողմից» առաջաբանը։
-
26.04.2023|
22:25
Նախ, այն մասին, թե ինչպես է առաջացել հայ ազատագրական շարժման մեջ արևմտյան կողմնորոշումը։
-
26.04.2023|
22:23
Որբանոցից փախած Օնիկը (Շիրազը) տղաների հետ հաճախ էր պտտվում շուկայում՝ ուտելիք գտնելու հույսով։
-
26.04.2023|
22:19
Նա պարզապես «մարդկային մի խմբից մյուսին երեխաների բռնի հանձնում» է կատարել
Հակառակ հայաստանյան որոշ գիտնականների ենթադրություններին, թե Հայոց ցեղասպանությունը լիարժեք ուսումնասիրվել է, և հայ պատմագրությունը սպառիչ պատասխան է տվել բոլոր հարցերին, դրանցից շատերն առ այսօր բաց են մնում:
-
25.04.2023|
21:42
Արդեն երկու դար Րաֆֆին կարողանում է իր ստեղծագործություններով ընթերցասիրության կայծեր նետել մարդկանց սրտերում և ոգեշնչել
-
25.04.2023|
21:28
1967 թ. աշնանը մասոնական կազմակերպությունների վերաբերյալ որոշ մերկացումներ կատարած «Ենի Ստամբուլ» թերթում Թալեաթ փաշայից բացի, որպես մասոններ նշված են նաև երիտթուրքերի իշխանության շրջանում կայսրության ֆինանսների հայտնի նախարար Մահմեդ Ջավիդ բեյի, Անկախության ատյանի ընդհանուր դատախազ Նեճիպ Ալիի և այլոց մասին։